ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 16/03/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 16-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.47 դրամով և կազմել 388.89 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.58 դրամով և կազմել 507.77 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և 13.23 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 1.48 դրամով և կազմել 611.45 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 22.04 դրամով և կազմել 20605.11 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 6.50 դրամով և կազմել 404.60 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 62.88 դրամով և կազմել 20955.20 դրամ մեկ գրամի դիմաց: