Տնտեսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
ՃԳՆԱԺԱՄԸ ԴԱՆԴԱՂ ՀԵՌԱՆՈՒՄ Է
19/03/2012 10:53
Կիսվել

ՃԳՆԱԺԱՄԸ ԴԱՆԴԱՂ ՀԵՌԱՆՈՒՄ Է

Համաշխարհային տնտեսությանը սպառնացող անկումային ռիսկերն աստիճանաբար նահանջում են, և ԱՄՆ-նում ու եվրոյի գոտու անդամ երկրներում նկատվում են «տնտեսական վերակենդանացման» միտումներ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Քրիստին Լագարդը` միաժամանակ ընդգծելով, որ համաշխարհային տնտեսության համար որպես գլխավոր ռիսկային գործոններ դեռևս շարունակում են մտահոգիչ մնալ զարգացած երկրների պետական պարտքի բարձր մակարդակն ու էներգետիկ ռեսուրսների բարձր գները:

Քրիստին Լագարդն, ընդհանուր առմամբ, արդյունավետ է գնահատել համաշխարհային ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ զարգացած երկրների որդեգրած քաղաքականությունն ու որպես այդ արդյունավետության ապացույց նշել վերջին մի քանի ամիսների կտրվածքով ամերիկյան տնտեսության գրանցած լավ ցուցանիշներն ու Հունաստանին պարտքային ճգնաժամից փրկելու հարցում Եվրոպայի նպատակասլացությունը: «Շնորհիվ զարգացած երկրների համատեղ ջանքերի համաշխարհային տնտեսությունը հեռացել է անդունդի եզրից, և այժմ կան նախապայմաններ առավել լավատես լինելու համար», – ասել է ԱՄՀ ղեկավարը` փաստելով, որ լավատեսությունը չպետք է նույնականացնել բացարձակ անվտանգության գաղափարի հետ: «Համաշխարհային տնտեսությունն ընթանում է վերականգնման ճանապարհով, և այդ ճանապարհին սխալվելու իրավունք չունենք», – նշել է ԱՄՀ ղեկավարը:

Քրիստին Լագարդն իր խոսքում դիմել է նաև զարգացած տնտեսությամբ երկրներին` խորհուրդ տալով շարունակել ֆինանսական ոլորտի, ինչպես նաև ինստիտուցիոնալ ու կառուցվածքային բարեփոխումները: Զարգացած երկրներն, ըստ ԱՄՀ ղեկավարի, պետք է ապահովեն տնտեսական աճի բարձր տեմպեր, սակայն, միևնույն ժամանակ, չպետք է թույլ տան տնտեսության «տաքացում»:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88