Տնտեսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 441.00-1.00 EUR SELL - 446.50+0.00
OIL:  BRENT - 73.21+3.55 WTI - 67.02+2.67
COMEX:  GOLD - 5280.00+2.00 SILVER - 93.83+4.60
COMEX:  PLATINUM - 2373.50-0.37
LME:  ALUMINIUM - 3140.00-0.96 COPPER - 13343.50+0.16
LME:  NICKEL - 17844.00-1.33 TIN - 57728.00+7.50
LME:  LEAD - 1962.00-1.43 ZINC - 3317.00-2.11
FOREX:  USD/JPY - 156.03+0.20 EUR/GBP - 1.181+0.06
FOREX:  EUR/USD - 1.181+0.06 GBP/USD - 1.3484-0.04
STOCKS RUS:  RTSI - 1141.13+0.29
STOCKS US: DOW JONES - 48977.92-1.05 NASDAQ - 22668.21-0.92
STOCKS US: S&P 500 - 6878.88-0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 58850.27+0.16 TOPIX - 3938.68+1.50
STOCKS CHINA:  HANG SENG - 26630.54+0.95 SSEC - 4162.88+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10910.55+0.59 CAC40 - 8580.75-0.47
STOCKS EUR:  DAX - 25284.26-0.02
27/02/2026  CBA:  USD - 377-0.04 GBP - 507.97-2.39
27/02/2026  CBA:  EURO - 444.78-0.13
27/02/2026  CBA:  GOLD - 62633-300 SILVER - 1047.6-51.9
Ի՞ՆՉ ԿՏԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ «ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ» ՔԱՐՏԸ
20/03/2012 11:39
Կիսվել

Ի՞ՆՉ ԿՏԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ «ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ» ՔԱՐՏԸ

«Երիտասարդական քարտի միջոցով երիտասարդների տեղաշարժի վերաբերյալ մասնակի համաձայնագրին»  Հայաստանի Հանրապետության միանալը նպաստելու է հանրապետության երիտասարդ քաղաքացիների շարժունակության բարձրացմանը, միջազգային երիտասարդական ծրագրերին առավել արդյունավետ ներգրավմանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Մամուլի ծառայությունից` նման հայտարարության հանդես է եկել նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

Նշենք, որ ՀՀ կառավարությունն իր նիստի ժամանակ հավանություն էր տվել «Երիտասարդական քարտի միջոցով երիտասարդների տեղաշարժի վերաբերյալ մասնակի համաձայնագրին»  Հայաստանի Հանրապետության միանալու առաջարկությանը:

Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում շարժունակությանը նպաստող հիշյալ քարտը մեծ տարածում ունի և այն միավորում է շուրջ 5 000 000 երիտասարդ մարդկանց` ապահովելով առավել արդյունավետ ներգրավվածություն միջմշակութային, կրթական ծարագրերին, մատչելի տեղեկատվության ստացմանը, երիտասարդական հետազոտությունների իրականացմանը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տվյալներով` Հայաստանի Հանրապետության տարածքում արդեն իսկ շուրջ 320 կազմակերպություն այս համակարգի միջոցով պատրաստվում են զեղջեր տրամադրել բոլոր քարտատերերին` ինչպես ՀՀ քաղաքացիներին, այնպես էլ արտերկրից ժամանած հյուրերին:

27/02/2026
դրամ
Դոլար (USD)
377
-0.04
Եվրո (EUR)
444.78
-0.13
Ռուբլի (RUR)
4.8809
-0.0195
Լարի (GEL)
140.99
-0.01
62633
-300
Արծաթ
1047.6
-51.9