
ՀՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԴԵՌԵՎՍ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ Է
2012 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում իրականացված շինարարության ծավալը կազմել է 19.4 մլրդ ՀՀ դրամ: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրեթե չի փոփոխվել:
Միևնույն ժամանակ, միայն փետրվարին, տարեկան կտրվածքով, ՀՀ շինարարության ոլորտում գրանցվել է 0.5% անկում, իսկ նախորդ ամսվա` հունվարի համեմատությամբ` 25% աճ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` փետրվարին ՀՀ-ում իրականացված շինարարության համախառն ծավալը կազմել է 10.8 մլրդ ՀՀ դրամ:
Նշենք նաև, որ հունվարին ՀՀ շինարարության համախառն ծավալը կազմել էր 8.5 մլն դրամ: