
ԱՄՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
2011 թվականի արդյունքներով ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի զուտ շահույթը կրճատվել է 6%-ով և կազմել 77.4 մլրդ ԱՄՆ դոլար: Նշենք, որ 2010 թվականին այս կառույցն ապահովել էր 81.7 մլրդ ԱՄՆ դոլարի զուտ շահույթ:
Ըստ հրապարակված տվյալների՝ 2011 թվականին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի եկամուտներից 75.4 մլրդ ԱՄՆ դոլար փոխանցվել է ԱՄՆ Ֆինանսների նախարությանը, իսկ 2.919 մլրդ ԱՄՆ դոլար ներդրվել է գանձապետական պարտատոմսերում:
Նշենք, որ 2011 թվականի արդյունքներով ԴՊՀ-ն ապահովել է առավել շատ եկամուտ, քան ամերիկյան առաջատրա բանկերը՝ J.P.Morgan Chase-ը, Bank of America-ն, Wells Fargo-ն, Goldman Sachs-ը և Citigroup-ը միասին: