ՀՀ ԿԲ. ԿԱՍԵՑՎԵԼ Է ԳՐԱՎԱՏԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ
Կենտրոնական բանկի նախագահի մարտի 20-ի թիվ 1/230Ա որոշմամբ կասեցվել է «ԻՍԿԱ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 226 լիցենզիայի (տրված` 21.02.2011թ.) գործողությունը 2012 թ. մարտի 26-ից մինչև 2013 թ. մարտի 26-ը` գրավատան դիմումի համաձայն: Կասեցված ժամանակահատվածում գրավատանը թույլատրվել է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև կասեցումը ծագած գրավատան պարտավորությունների հետ: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից: