ԿԱՅԱՑԵԼ Է «ԳՅՈՒՂԻ ԱՊԱԳԱՆ ԿԵՐՏՈՒՄ Է ԿՐԹՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մասնակցել է «Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ»-ի հայկական մասնաճյուղի հրավիրած` «Գյուղի ապագան կերտում է կրթված երիտասարդը» խորագրով համաժողովին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Մամուլի ծառայությունից՝ համաժողովի շրջանակներում նախարարը, ողջունելով ԱՅՈ մանկապատանեկան ակումբների ուսուցանողների մասնակցությամբ Ծաղկաձորում անցկացվող համաժողովի հրավիրյալներին, նկարևորել է նման միջացառումների անցկացումը, որտեղ քննարկվում են գյուղի ու գյուղաբնակների խնդիրները: Նախարարը նաև շնորհակալություն հայտնելով կազմակերպությանն՝ այս տարիներին գյուղաբնակներին ուղղված մեծածավալ աշխատանքների իրականացման համար:
Նշենք, որ «Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ»-ի հայկական մասնաճյուղի ուշադրության առանցքում մի շարք ոլորտներ են` այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտը: Կազմակերպության գործունեության ընթացքոմ ԱՅՈ ակումբներ են ստեղծվել ՀՀ 29 համայնքներում: 2002 թվականից ի վեր ավելի քան 4000 երեխա է ներգրավվել այդ ակումբների աշխատանքին: 2004 թվականից ծրագիրը ավելի քան 1100 շրջանավարտ է ունեցել: Ներկայումս ԱՅՈ ակումբներում ներգրավված է 2300 երեխա: