Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Կանխատեսվում է, որ 50 տարի անց Ճապոնիայում բնակչությունը մեկ երրորդով կկրճատվի
26/04/2023 18:43
Կիսվել

Կանխատեսվում է, որ 50 տարի անց Ճապոնիայում բնակչությունը մեկ երրորդով կկրճատվի

Ճապոնիայի բնակչությունը մեկ երրորդով կկրճատվի առաջիկա 50 տարվա ընթացքում՝ հասնելով մինչև 87 միլիոնի: Համապատասխան կանխատեսումն այսօր հրապարակել է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությանը կից Ազգաբնակչության և սոցիալական անվտանգության բնագավառի հետազոտությունների ազգային ինստիտուտը։

Ընդ որում, ինստիտուտի փորձագետների կարծիքով, մինչև 2070 թվականը կենսաթոշակային տարիքի մարդկանց բաժինը կկազմի 38.4 %։ 2020 թվականին այս ցուցանիշը կազմել է 28.6%։ Նաև ակնկալվում է, որ Ճապոնիայի բնակչության մեջ օտարերկրացիների բաժինը առաջիկա 50 տարում կհասնի 10.7%-ի։

Փետրվարի 28-ին Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հրապարակել էր հաշվետվություն, որի համաձայն 2022 թվականին երկրում ծնվել է 799,7 հազար երեխա, ինչը դարձել է ամենացածր ցուցանիշը 1899 թվականից ի վեր, երբ սկսել են համապատասխան վիճակագրություն վարել։ 2021 թվականի համեմատությամբ ծնելիության մակարդակն իջել է 5.1%-ով, ընդ որում՝ այն շարունակում է նվազել արդեն յոթ տարի շարունակ։

Ազգի սրընթաց ծերացումը, ծնելիության ցածր մակարդակի հետ  մեկտեղ, պետությանը խոստանում է բազում խնդիրներ մոտ ապագայում։ Օրինակ՝ այժմ աշխատող ճապոնացիները ծեր հասակում կարող են չստանալ նույն չափով վճարումներ, որքան սահմանված է ներկայիս ճապոնացի թոշակառուների համար:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2