ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 23/03/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 23-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը չի փոփոխվել և կազմել է 387.93 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.80 դրամով և կազմել 514.24 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով և 13.23 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 2.56 դրամով և կազմել 615.37 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 171.50 դրամով և կազմել 20,398.34 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 2.25 դրամով և կազմել 396.49 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 411.58 դրամով և կազմել 20,042.89 դրամ մեկ գրամի դիմաց: