
ՊԵԿ-ը հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ապահովել է 758.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
2023 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՊԵԿ-ի կողմից ապահովվել է 758.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդտարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 126.3 մլրդ դրամով կամ 20%-ով:
2023 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 125.5 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 51.1 մլրդ դրամով կամ 68.6%-ով: