
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 26/03/12
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 26-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» կայացել է 3650000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 389.15 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 389.26 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 60 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 52,000,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել 8.80%, փակմանը` 8.77%, առավելագույնը`8.80%, նվազագույնը` 8.76%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել 8.7711%: