ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 28/03/12
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 28-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կայացել է 3600000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 390.79 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 390.76 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 59 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 42,800,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել 9.00%, փակմանը` 8.75%, առավելագույնը` 9.00%, նվազագույնը` 8.75%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.8750%: