Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ
28/03/2012 17:26
Կիսվել

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել մայրաքաղաքի երթևեկության կանոնակարգման ու տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով իրականացվող նոր ավտոճանապարհների կառուցման շինհրապարակներ և տեղում ծանոթացել ընթացող աշխատանքներին:

Քաղաքապետի աշխատանքային շրջայցի առաջին կանգառը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում էր: Տարոն Մարգարյանը նախ ծանոթացել է Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի կառուցման ընթացքին: «Երևան նախագիծ» ինսիտուտի տնօրենն ու ճանապարհաշինարարը քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են համաձայն սահմանված ժամանակացույցի և հաստատված նախագծի վրա ցույց են տվել, թե այդ պահին որ հատվածում են ընթանում հիմնական աշխատանքները:  

Զեկուցվել է նաև, որ, հիմնական աշխատանքներին զուգահեռ, անհրաժեշտ աշխատանքներ են տարվում նաև ավտոճանապարհի որոշակի այլ հատվածներում: Այս համատեքստում Տարոն Մարգարյանին է ներկայացվել կառուցվող ավտոճանապարհի, մասնավորապես, այն հատվածը, որտեղ իրականացվում են ճանապարհի լայնացման աշխատանքներ: Ճանապարհաշինարարը քաղաքապետին վստահեցրել է, որ ավտոճանապարհի մի հատվածը երթևեկելի կլինի մինչև սեպտեմբեր: Ի դեպ, շինաշխատանքների երկրորդ փուլով նախատեսվում է «Ալմաստ» գործարանին հարակից, նախկինում երկաթուղային փոխադրումների համար նախատեսված կամուրջը ևս ներառել տրանսպորտային հանգույցում:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ճանապարհաշինական մյուս ծրագիրը Ծարավ աղբյուրի փողոցում է իրականացվում: Այս ավտոճանապարհի կառուցմամբ ոչ միայն շոշափելիորեն կբեռնաթափվեն վարչական շրջանի կենտրոնական փողոցները, այլև Քանաքեռ-Զեյթունը կարճ ճանապարհով կմիանա Ավան վարչական շրջանին: Քանաքեռ-Զեյթունի ճանապարհաշինական ծրագրերին ծանոթանալուց հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել աշխատանքների կատարման ընթացքին` խստորեն հետևելով սահմանված ժամանակացույցի պահպանմանը:

Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետը այցելել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման շինհրապարակ և հետևել ընթացող աշխատանքներին: Արագընթաց օղակաձև մայրուղին անցնելու է Դալմայի ագիների սահմանին հարակից անցումային տարածքով: Համաձայն նախագծի, երկու ուղղություններով 2-ական երթևեկաշերտով ավտոմայրուղու երկարությունը կկազմի 2.6 կմ: Քաղաքապետին զեկուցվել է նաև, որ շինաշխատանքների շրջանակում կկառուցվեն շուրջ 1,9 կմ երկարությամբ ուղետարներ, որոնք մի կողմից կմիանան Ծովակալ Իսակովի պողոտային, իսկ մյուս կողմից` Լենինգրադյան փողոցին:

Ավտոմայրուղին կլինի արագընթաց և լուսացույցներ չի ունենա, ինչն, ըստ էության, կբացառի հավանական խցանումները, բացի այդ նաև զգալիորեն կբեռնաթափի ավտոմայրուղուն հարակից փողոցների տրանսպորտային հոսքերը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել հատկապես ավտոմայրուղուն զուգահեռ նախատեսվող ջրատարի և հեղեղատարի կառուցմանը, բացի այդ, նաև արտաքին լուսավորության, ինչպես նաև կապի հաղորդակցուղիների ստորգետնյա եղանակով կառուցմանը: Շինաշխատանքների ավարտից հետո կմեկնարկեն մայթերի ու հարակից տարածքների բարեկարգման և կանաչապատման` ծաղկային լուծումներով և սիզամարգերով ձևավորման, աշխատանքները:

Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետը ծանոթացել է նաև Հալաբյան-Աբելյան փողոցները կապող հատվածում կատարվող աշխատանքներին:

Ընթացիկ աշխատանքներն, ընդհանուր առմամբ, գոհացրել են քաղաքապետին:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6