
ԱՅՍ ՏԱՐԻ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆԸ ԿՈՒՂՂՎԻ 7.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ
Այս տարի գյուղատնտեսական ոլորտում արտոնյալ տոկոսադրույքով վարկ տրամադրելու համար ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 7.5 մլրդ դրամ: Գումարը հասանելի կլինի արդեն ապրիլի 1-ից: Այսօր` մարտի 29-ին, այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` նշելով, որ ծրագրի շրջանակներում բանկերն ամբողջությամբ բավարարում են այն հայտերը, որոնք ներկայացնում են գյուղացիական տնտեսությունները: Մերժում է լինում հայտերի չափից շատ ռիսկային լինելու դեպքում։
Նշենք, որ նախորդ տարի գյուղատնտեսական ոլորտում արտոնյալ տոկոսադրույքով վարկ տրամադրելու համար հատկացվել էր 14 միլիարդ դրամ: