Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը  ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ Է  RED BULL PAPER WINGS 2012 ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՒԼԸ
30/03/2012 12:30
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ Է RED BULL PAPER WINGS 2012 ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՒԼԸ

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հովանավորում է «Red Bull Paper Wings 2012” առաջնության ազգային փուլը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ 2012թ.-ի մարտի 27-ից 29-ը Հայաստանի բուհերի ուսանողները ցուցադրել են թղթյա ինքնաթիռ պատրաստելու իրենց հմտությունները, լավագույն արդյունքներ ցուցադրած 45 մասնակից մարտի 31-ին կպայքարեն աշխարհի առաջնության եզրափակչում Հայաստանը ներկայացնելու իրավունքի համար:

«Տարեցտարի Red Bull Paper Wings առաջնությունը հավաքում է ավելի մեծ թվով երկրպագուներ ամբողջ աշխարհով: Առաջին հայացքից պարզ ու հասկանալի առաջադրանքները մասնակիցներից պահանջում են երկրաչափության հիմունքների, աէրոդինամիկայի և ֆիզիկայի օրենքների իմացություն: Վստահ եմ, որ մասնակիցները կցուցադրեն բարձր պատրաստվածություն և կստանան դրական լիցքեր և անմոռանալի տպավորություններ», – ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Red Bull Paper Wings 2012» համաշխարհային առաջնության շրջանակում թղթյա ինքնաթիռների մրցումների ազգային փուլն անցկացվում է 3 դասերում` «թռիչքի հեռավորություն», «թռիչքի տևողություն» և  «աէրոբատիկա»: Ընտրական փուլերն անցկացվեցին մարտի 27-ին` Երևանի Պետական Համալսարանում, մարտի 28-ին` Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում և մարտի 29-ին` Պետական Տնտեսագիտական Համալսարանում: Յուրաքանչյուր փուլում լավագույն արդյունքներ ցուցադրած 15 ուսանող անցել են ազգային եզրափակիչ և մարտի 31-ին կպայքարեն Աշխարհի առաջնության 3 ուղեգրերի համար:

«Red Bull Paper Wings 2012» առաջնությունն անցկացվում է 2006 թվականից ավստրիական Զալցբուրգ քաղաքում` յուրաքանչյուր 3 տարին մեկ:  Մրցումներին մասնակցում են տարբեր երկրների ուսանողներ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2