Տնտեսական

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
ՄԱՐՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԳՆԱՆԿՈՒՄ
30/03/2012 12:53
Կիսվել

ՄԱՐՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԳՆԱՆԿՈՒՄ

2012թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.1% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի, կաթնամթերքի, ձվի, շաքարավազի, կենդանական և բուսական յուղերի, մսամթերքի 3.0-0.2% գնանկումը: Միաժամանակ, դիտարկվող պարենային 5 ապրանքախմբերում գրանցվել է 0.2-0.9% գնաճ, իսկ երկուսում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Այսպես, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ մրգի ապրանքախմբում 2012թ. մարտին 2011թ. մարտի համեմատ արձանագրվել է 29.2%, իսկ 2012թ. փետրվարի համեմատ`3.0% գնանկում: Կաթնամթերքի ապրանքախմբում հաշվետու այս ժամանակահատվածներում գրանցվել է համապատասխանաբար 4.9% գնաճ և 1.4% գնանկում:

2012թ. մարտին 2011թ. մարտի համեմատ ձվի հանրապետական միջին գինն աճել է 5.5%-ով, իսկ 2012թ. փետրվարի համեմատ գրանցվել է 0.9% գնանկում: Միևնույն ժամանակ, շաքարավազի հանրապետական միջին գինը 2012թ. մարտին 2011թ. մարտի համեմատ աճել է 25.1%-ով, իսկ 2012թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 0.7% գնանկում:

Կենդանական և բուսական յուղերի ապրանքնախմբում 2012թ. մարտին 2011թ. մարտի համեմատ գրանցվել է 6.9% գնաճ, իսկ 2012թ. փետրվարի համեմատ`0.6% գնանկում: Մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է համապատասխանաբար 11.1% գնաճ և 0.2% գնանկում, իսկ հացամթերքի ապրանքախմբում՝  0.5% գնանկում և 0.9% գնաճ:

Ձկնամթերքի ապրանքախմբում 2012թ. մարտին 2011թ. մարտի համեմատ արձանագրվել է 4.2%, իսկ 2012թ. փետրվարի համեմատ`0.6% գնաճ, իսկ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում՝ 5.3% գնանկում և 0.4% գնաճ:

Նշենք նաև, որ 2012թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հրուշակեղենի 0.2% և սուրճի, թեյի կակաոյի 0.4% գնաճ, իսկ այլ մթերքի, ոչ ոգելից խմիչքի, ոգելից խմիչքի և ծխախոտի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37