ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 30/03/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 30-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.34 դրամով և կազմել է 390.64 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.07 դրամով և կազմել 521.39 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով և 13.31 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 4.99 դրամով և կազմել 625.45 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 214.03 դրամով և կազմել 20817.15 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 7.69 դրամով և կազմել 399.26 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 5.39 դրամով և կազմել 20,609.92 դրամ մեկ գրամի դիմաց: