Անգլիայի բանկը բարձրացրել է տոկոսադրույքը մինչև 4.5%
Անգլիայի բանկը ևս մեկ անգամ բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը 25 բազիսային կետով՝ մինչև տարեկան 4.5%:
«2023 թվականի մայիսի 10-ին ավարտված նիստում Անգլիայի Բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն մեծամասնությամբ (յոթ դեմ՝ երկու կողմ) քվեարկեց բանկի տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով բարձրացնելու օգտին՝ մինչև 4.5%: Երկու անդամներ գերադասեցին. պահել բանկային տոկոսադրույքը 4.25% մակարդակում»,- ասված է կարգավորողի հաղորդագրության մեջ։