Էմանուել Մակրոնը հանդես է եկել ԵՄ տնտեսական ազդեցության ուժեղացման ծրագրով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Եվրամիության տնտեսական ազդեցության ուժեղացման անհրաժեշտության մասին՝ աշխարհի մյուս հատվածից կախվածությունը նվազեցնելու համար, ինչն ակնհայտ դարձավ կորոնավիրուսային համաճարակի և ուկրաինական հակամարտության ֆոնին։ Մակրոնը շարադրել է հրատապ միջոցառումների իր ծրագիրը հեղինակային հոդվածում, որը հրապարակվել է Financial Times թերթում։
ԵՄ-ի վերահսկողությունը մատակարարման շղթաների, էներգառեսուրսների և նորարարությունների նկատմամբ վերադարձնելու համար ֆրանսիացի առաջնորդն առաջարկում է բարեփոխել անդամ երկրների արդյունաբերությունը՝ բարձրացնելով մրցունակությունը։ Մակրոնն այս ուղղությամբ առաջին քայլերն անվանել է օրենսդրական ակտեր՝ ուղղված եվրոպական կիսահաղորդիչների զարգացմանն ու արտադրությանը, ինչպես նաև զուտ զրոյական արտանետումներով արդյունաբերության զարգացմանը՝ էկոլոգիապես մաքուր արտադրության մեջ ներդրումները մեծացնելու նպատակով։
«Եվրոպային ավելի շատ գործարաններ են պետք, որպեսզի մայրցամաքը՝ արդյունաբերական հեղափոխության օրրանը, կրկին դառնա ծաղկող արդյունաբերության և համաշխարհային առաջընթացի վայր», – նշել է Մակրոնն իր հոդվածում:
Ավելի վաղ Մակրոնը նշել էր, որ «վերաինդուստրիալացումը Ֆրանսիայի ինքնիշխանության բանալին է»։ Նրա մեկնաբանությամբ խոսքը տնտեսական, քաղաքական, տարածքային ու աշխարհաքաղաքական խնդիրների մասին է: