Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
​​​​Tether-ը 2023թ. առաջին եռամսյակում ստացել է 1.5 մլրդ դոլար զուտ շահույթ
13/05/2023 18:31
Կիսվել

​​​​Tether-ը 2023թ. առաջին եռամսյակում ստացել է 1.5 մլրդ դոլար զուտ շահույթ

Tether USDT-ն կապիտալիզացիայի առումով ամենամեծ սթեյբլքոյնն է: 2023թ. առաջին եռամսյակին նրա զուտ շահույթը կազմել է մոտ 1,5 մլրդ դոլար: Սա ավելի քան 2 անգամ գերազանցում է նախորդ ժամանակաշրջանի ցուցանիշը. 2022թ. չորրորդ եռամսյակում Tether-ի շահույթը կազմել է 700 մլն դոլար, գրում է RBC Crypto-ն։

Ընկերության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ տարվա առաջին 3 ամիսներին նրա թողարկած թոքենների թիվն աճել է 20%-ով։ Ըստ CoinGecko-ի՝ USDT սթեյբլքոյնի շուկայական կապիտալիզացիան 2022թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 66,2 մլրդ դոլար, ապրիլի 30-ի դրությամբ՝ 81,8 մլրդ դոլար: Ամենօրյա առևտրի ծավալի առումով Tether-ը զբաղեցնում է առաջին տեղը բոլոր կրիպտոարժույթների մեջ. վերջին 24 ժամվա ընթացքում այս ցուցանիշը կազմել է 22,1 մլրդ դոլար, երկրորդ տեղում Bitcoin-ն է՝ 12 մլրդ դոլար։

«Մենք հիացած ենք 2023թ. առաջին եռամսյակում Tether-ի ձեռք բերած հսկայական հաջողությամբ, երբ մեր պահուստի ավելցուկը հասել է 2,44 մլրդ դոլարի պատմական առավելագույնին: Եռամսյակի մեր զուտ եկամուտը կազմել է 1,48 մլրդ դոլար, ինչը հաստատում է մեր հարթակի հուսալիությունն ու կայունությունը», – ասել է Tether-ի գլխավոր տեխնիկական ղեկավար Պաոլո Արդոինոն:

Մայիսի 9-ի դրությամբ Tether-ի համախմբված ընդհանուր ակտիվները կազմում են առնվազն 81,8 մլրդ դոլար, պարտավորությունները՝ 79,4 մլրդ դոլար: Այսպիսով, ընկերության ավելցուկային պահուստները պատմական առավելագույնին են՝ 2,44 մլրդ դոլար: 2022թ. 4-րդ եռամսյակում գրավի ավելցուկը կազմել է 960 մլն դոլար:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2