Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԿԽՈՐԱՆԱՆ ՀԱՅ-ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ԱՌԵՎՏՐՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ
03/04/2012 19:49
Կիսվել

ԿԽՈՐԱՆԱՆ ՀԱՅ-ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ԱՌԵՎՏՐՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովին: Այսօր` ապրիլի 3-ին,  Բուլղարիայի վարչապետին ընդունել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Երկու երկրների վարչապետերի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը:

«Մեր երկրների միջև առկա են պատմական և եղբայրակական հարաբերություններ, որոնք ունեն խորը արմատներ: Մենք մեր պարտքն ենք համարում ընդլայնել և ամրապնդել այդ հարաբերությունները: Վստահ ենք, որ Ձեր այցը նոր լիցք կհաղորդի մեր կապերի ամրապնդմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Բուլղարիայի վարչապետը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում կարևորել է Բուլղարիայի հայ համայնքի դերակատարությունը: «Բուլղարիայում առկա է հաջողակ հայ համայնք, որի ներկայացուցիչները գործունեություն են ծավալում գործարար ոլորտում, բանկային, առողջապահական և մշակութային բնագավառներում: Նրանք լուրջ կամուրջ են հանդիսանում մեր երկրների միջև և, այդ առումով, հայ-բուլղարական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն»,- ասել է Բոյկո Բորիսովը:

Նշելով, որ հայ-բուլղարական առևտրաշրջանառությունը հասնում է 60 մլն դոլարի՝ զրուցակիցները կարծիք են հայտնել, որ այն չի համապատասխանում երկկողմ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակին: Այդ համատեքստում կարևորվել է գործարար կապերի հաստատումը և պայմանավորվածություն է ձեռք բերվել Բուլղարիայում կազմակերպել երկու երկրների գործարարների բիզնես ֆորում:

Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրմանը՝ վարչապետ Սարգսյանը նշել է, որ Բուլղարիայի փորձը կարևոր և օգտակար է մեր երկրի համար լայնածավալ բարեփոխումների իրականացման ճանապարհին:

Երկու երկրների կառավարությունների ղեկավարն անդրադարձել են նաև զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և այլ բնագավառներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի:

Տիգրան Սարգսյանի և Բոյկո Բորիսովի ներկայությամբ Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր: Երևանի պետական մանկավարժական համալսարանի և Սոֆիայի համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85