ԱՄՆ-ում բենզինի գները 1 դոլարով նվազել են 2022-ի ռեկորդից հետո
ԱՄՆ-ում բենզինի արժեքը նվազել է ավելի քան 1 դոլարով՝ 2022-ի ամռանն իր բարձրակետին հասնելուց ի վեր։ Այս մասին հայտնել է CNN-ը։
Վառելիքի արժեքը ներկայումս կազմում է 3.54 դոլար՝ մեկ գալոնի դիմաց, ինչը 29%-ով պակաս է 2022 թվականի հունիսին գրանցված միջին ռեկորդային ցուցանիշից՝ 5.02 դոլարից: Այս են վկայում Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի տվյալները:
Հեռուստաալիքը պարզաբանում է, որ ԱՄՆ Դաշնային պահուստային ծառայության կողմից ձեռնարկված գնաճի դեմ պայքարի միջոցները օգնել են զսպել նավթի գների աճն, ինչն իր հերթին նպաստել է բենզինի և նավթամթերքի ինքնարժեքի նվազմանը։ Փորձագետները կանխատեսում են, որ ամռանը, երբ վառելիքի պահանջարկն ավանդաբար աճում է, բենզինի գները կմնան չափավոր և հեռու նախորդ տարվա ռեկորդներից։
ԱՄՆ-ում բենզինի մանրածախ գնի աճը սկսվել է 2022 թվականի ձմռան վերջին՝ նավթի համաշխարհային գների աճի ֆոնին։ Հունիսին ԱՄՆ-ում վառելիքի գները հասել են գագաթնակետին։ Ամռան ամիսներին նախագահի աշխատակազմին հաջողվել է հասնել երկրում բենզինի գների լուրջ նվազման՝ ազգային պահուստից նավթի պաշարների բացթողման շնորհիվ։