ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 04/04/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 4-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.15 դրամով և կազմել է 391.32 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 6.85 դրամով և կազմել 515.49 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 և կազմել 13.30 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 5.75 դրամով և կազմել 620.95 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 23.82 դրամով և կազմել 21089.28 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 6.76 դրամով և կազմել 414.80 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 218.55 դրամով և կազմել 20872.26 դրամ մեկ գրամի դիմաց: