Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՊԵԿ. Մեկնարկել է «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագիրը
16/05/2023 18:25
Կիսվել

ՊԵԿ. Մեկնարկել է «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագիրը

Մայիսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Մաքսային վարչարարության զարգացման»  2-րդ ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությունը: Մասնակցել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:  Ծրագիրն իրականացնում է Համաշխարհային Բանկը՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության  «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ: 

Շնորհակալություն հայտնելով միջոցառման մասնակիցներին ակտիվ համագործակցության համար, կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը վստահություն է հայտնել, որ ծրագրի երկրորդ փուլում ևս կարձանագրվեն նշանակալի ձեռքբերումներ և հաջողություններ:

Միջազգային կառույցների ներկայացուցիչների գնահատմամբ՝  մաքսային վարչարարության զարգացման ծրագրի առաջին փուլի նշանակալի արդյունքներով ազդարարվում է բարեփոխումների երկրորդ փուլը:

Ստորագրվել է «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագրի շրջանակում փոխգործակցության հուշագիր:

 «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագրի շրջանակում նախատեսվում է ցուցաբերել աջակցություն մաքսային վարչարարության առաջիկա 5 տարիների ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակմանը, ՊԵԿ հետբացթողումային հսկողության ուժեղացման և բիզնես-գործառույթների վերանայման գործընթացին, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների շրջանում  հարցումների իրականացմանը: Ծրագրի շրջանակում  նախատեսվում է նաև  մաքսային ծառայողների համար անցկացնել ուսումնական դասընթացներ, աջակցել մաքսային ծառայության վարքագծի կանոնների և աշխատանքի գնահատման նոր համակարգի մշակմանը, ինչպես նաև վարքագծային վերլուծության արդյունքում մաքսային ծառայությունների ու սպասարկման որակի բարձրացմանը և այլ ուղղություներին: 

  Ծրագրի հիմնական արդյունքներն ուղղված կլինեն մաքսային գործընթացների բարելավմանը, ՊԵԿ կառուցվածքային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, մաքսային վարչարարության նկատմամբ բիզնեսի վերաբերմունքի գնահատմանը:  

«Մաքսային վարչարարության զարգացման»  2-րդ ծրագիրն ավարտվելու է 2025 թ. մարտին:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01