Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑ՝ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ
05/04/2012 10:00
Կիսվել

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑ՝ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում ծանոթացել է Շենգավիթ վարչական շրջանում կատարվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին: Քաղաքապետը նախ հանդիպել է Արշակունյաց փողոցի 30 և 32 բազմաբնակարան շենքերի բնակիչների հետ և ծանոթացել բակում ընթացող բարեկարգման աշխատանքների ընթացքին: Այնուհետև, Տարոն Մարգարյանը վարչական շրջանի բնակիչների հետ շրջել ու ծանոթացել է «Հայրենիք» կինոթատրոնի հարակից գետնանցումում կատարված հիմնանորոգման աշխատանքներին: Երկար տարիներ անբարեկարգ մնացած գետնանցումն այսօր ամբողջությամբ նորոգված ու լուսավորված է և այսուհետ կծառայի իր նպատակին:

Բացի այդ, նախատեսվում է, որ Մայիսի 9-ի փողոցի 51 հասցեի բակում շուտով կկառուցվի խաղահրապարակ, իսկ հատուկ ֆուտբոլասերների համար այստեղ մեկնարկել են ժամանակակից փոքր ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքները: Բարեկարգվող բակից կօգտվեն ոչ միայն այս երկու, այլև հարակից շենքերի բնակիչները: Կանաչապատ ու ծաղկապատ հանգստի գոտի կունենան նաև Գարեգին Նժդեհի փողոցի 16 և 18 շենքերի բնակիչները: Այդ նպատակով այժմ անցկացվում է ոռոգման ցանց, փոխվում են նաև եզրաքարերը:

Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաև Շևչենկոյի 7 հասցեում իրականացվող ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներին:

Շողակաթի այգին Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների ամենասիրված հանգստի գոտիներից մեկն է եղել, և այս տարվա ծրագրով այն հիմնանորոգվում է: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի այցելության պահին այստեղ ընթանում էին ոռոգման ցանցի անցկացման հողային աշխատանքներ: Հետագայում այգին կապահովվի գիշերային լուսավորությամբ, կտեղադրվեն զրուցարաններ, նստարաններ, կգործարկվի նաև տարածքի շատրվանային ավազանը:

Տարոն Մարգարյանը բնակիչներին հավաստիացրել է, որ բարեկարգման աշխատանքների արդյունքները տեսանելի կլինեն շատ շուտով, և տեղում հանձնարարել պատասխանատուներին` բարեկարգման աշխատանքներից հետո տարածքի պահպանման նպատակով շուրջօրյա հսկողություն սահմանել:

Լսելով բնակիչների բարձրացրած հարցերն ու առաջարկները` քաղաքապետն ընդգծել է, որ 2012 թվականին նախատեսված ծրագրերի շրջանակում անելիքներ շատ կան, և վստահեցրել է, որ բնակչությանը հոզող բոլոր խնդիրներն էլ ժամանակի ընթացքում իրենց լուծումները կստանան:

Շրջայցից հետո Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն  է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ: Հանձնարարվել է ականջալուր լինել բնակիչների բարձրացրած հարցերին և հնարավորության սահմանում արագ լուծում տալ դրանց:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04