ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԻՆ ԿՀԱՏԿԱՑՎԻ 163 ՄԼՆ ԴՐԱՄ
Այսօր՝ ապրիլի 5-ին, ՀՀ կառավարությունն իր նիստի շրջանակներում հաստատել է Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2012թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը, որոնցով սահմանվում են պետբյուջեով տեխնոպարկին ընթացիկ տարում հատկացված 163 մլն դրամի ծախսման ուղղությունները։
Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է այն փաստը, որ տեխնոպարկում արդեն աշխատում են լաբորատորիաներ: «Մասնավոր հատվածի հետաքրքրությունը չափազանց մեծ է, և մենք ֆինանսական միջոցներ ենք հատկացնում, ինչը Գյումրու տեխնոպարկին հնարավորություն է տալու մասնավոր հատվածի հետ ծրագրեր իրականացնել։ Դա նշանակում է, որ մայիսին կսկսենք շենքի շինարարությունը», – շեշտել է կառավարության ղեկավարը: