ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲԻԶՆԵՍԻՆ
ՀՀ կառավարությունը «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը թույլատրել է երկարաձգել մինչև 2012 թ. հոկտեմբերի 1-ը։ Այս մասին նշվում է ՀՀ կառավարության պաշտոնական հայտարարության մեջ:
Նշենք, որ «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ընկերության գործունեությունն ունի բնապահպանական կարևոր նշանակություն։ Այն վերամշակում է «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ արտադրական թափոնը` հեղուկ թռչնաղբը, և ստանում կենսագազ, որից էլ` էլեկտրաէներգիա: