ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 05/04/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 5-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.15 դրամով և կազմել է 391.17 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.66 դրամով և կազմել 510.83 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 և կազմել 13.22 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 1.96 դրամով և կազմել 618.99 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 702.93 դրամով և կազմել 20386.35 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 12.61 դրամով և կազմել 402.19 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 548.79 դրամով և կազմել 20323.47 դրամ մեկ գրամի դիմաց: