Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Կոնվերս Բանկը Yerevan Tech Forum 2К23-ի առանցքային գործընկերն է
18/05/2023 16:47
Կիսվել

Կոնվերս Բանկը Yerevan Tech Forum 2К23-ի առանցքային գործընկերն է

Կոնվերս Բանկը հայտարարում Yerevan Tech Forum 2К23-ին մասնակցության մասին որպես առանցքային 5G գործընկեր՝ վերահաստատելով թվային փոխակերպումների առաջատար դառնալու հավակնությունը:

Yerevan Tech Forum-ին Կոնվերս Բանկը մասնակցելու է ներկայացուցչական կազմով՝ ներառյալ Բանկի թվային փոխակերպման և նորարարությունների կոմիտեի նախագահ Ահարոն Լևոնյանը և ոլորտի առաջատար այլ մասնագետներ: Բացի այդ, համաժողովի ողջ ընթացքում՝ տեղում գործելու է Բանկի բիզնես տաղավարը:  

Մասնակցության այս ձևաչափի շնորհիվ հյուրերն ու մասնակիցները հնարավորություն են ունենալու ծանոթանալ Բանկի պրոդուկտներին և ծառայություններին, խորհրդատվություն ստանալ Բանկի կողմից առաջարկվող թվային լուծումներին, ինչպես նաև հաղորդակցվել Բանկի մասնագետների հետ: Կոնվերս Բանկի թիմը պատրաստակամ է համաժողովի մասնակիցների ու հյուրերի հետ կիսվել իր փորձառությամբ և փորձագիտական տեսակետով, այդ թվում՝ Open mobile banking-ի զարգացման և թվային հնարավորությունների զարգացման շուրջ:

Բանկի թվային փոխակերպման կարևորագույն և ներկայում ակտիվորեն զարգացող ուղղություններից է փոքր և միջին ձեռնարկությունների համար թվային պրոդուկտների ներդրումը: Մասնավորապես, Բանկը ներկայացրել է Converse Business հավելվածը, որը տնտեսվարողներին հնարավորություն է տալիս ֆինանսները կառավարել և բանկային գործառնություններ կատարել հարմարավետ միջավայրում: Բացի այդ, մեծ պահանջարկ են վայելում նորարարական CPay և CPos պրոդուկտները, որոնց ներդրմամբ սպասարկման և առևտրի ոլորտի սուբյեկտները ստացել են անկանխիկ վճարումների ընդունման պարզ ու հարմարավետ գործիքներ:

Yerevan Tech Forum 2К23 համաժողովում 5G գործընկերոջ կարգավիճակը Կոնվերս Բանկում որակում են գոհացուցիչ ու, միաժամանակ, պարտավորեցնող. սրանով Բանկը հայտարարում է թվայնացման ռազմավարության շրջանակում ներդրումների և այնպիսի նոր պրոդուկտների մշակման մտադրության մասին, որոնք կբավարարեն հաճախորդների պահանջները և հուսալի նախադրյալներ կստեղծեն թվային տնտեսության մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու համար:

Նշվել է նաև, որ Կոնվերս Բանկի ամենապահանջված պրոդուկտը Converse Mobile հավելվածն է, որից օգտվում է 100 հազարից ավելի օգտատեր: 

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88