Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Բելառուսական ԱԷԿ-ի №2 էներգաբլոկում մեկնարկել է նախագծային հզորության դուրս գալու գործընթացը
19/05/2023 15:22
Կիսվել

Բելառուսական ԱԷԿ-ի №2 էներգաբլոկում մեկնարկել է նախագծային հզորության դուրս գալու գործընթացը

Մայիսի 19-ին, ժամը 10:50-ին Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն և «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը մեկնարկ են տվել Բելառուսի ԱԷԿ-ի № 2 էներգաբլոկը (գլխավոր նախագծող և գլխավոր կապալառու՝ «Ռոսատոմ» պետակորպորացիայի ինժեներական բաժինն է) նախագծային հզորությունների դուրս բերման ծրագրին:

Հզորության զարգացման փուլը ատոմային օբյեկտի շահագործման ծրագրում ամենակարևորներից մեկն է։ Ծրագիրը նախատեսում է էներգաբլոկի հզորության աստիճանական բարձրացում մինչև անվանական մակարդակը՝ 100%, տարբեր աշխատանքային ռեժիմներում դինամիկ փորձարկումներով՝ հիմնական սարքավորումների անջատմամբ, ներառյալ էներգաբլոկի ամբողջական անջատման ռեժիմի ստուգումը:

Շահագորժման հանձնելը՝ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկների կառուցման վերջին փուլն է։ Այս փուլում հաստատվում է էներգաբլոկի համակարգերի և սարքավորումների համապատասխանությունը նախագծին: Գործարկման գործընթացը բաղկացած է մի քանի հաջորդական քայլերից՝ նախագործարկման կարգաբերման աշխատանքներ, ֆիզիկական գործարկում, էներգետիկական գործարկում, փորձնական-աչդյունաբերական շահագործում:

«Երկրորդ էներգաբլոկի ռեակտորային կայանքի հզորության յուրացման մեկնարկը կարելի է անվանել Բելառուսական ԱԷԿ-ի կառուցման ամբողջ նախագծի իրականացման ավարտական ​​փուլ»,- նշել է «Ռոսատոմ» պետ​​կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։ – Եղբայրական Բելառուսում առաջին ատոմային շինարարությունը հիմք հանդիսացավ ռուս-բելառուսական փոխգործակցության և համագործակցության հետագա զարգացման համար ինչպես էներգետիկ, այնպես էլ հանրապետության տնտեսության գործունեության նոր ոլորտներում, ներառյալ միջուկային բժշկությունը և թվային տեխնոլոգիաները, բարձրացնելով դրանք որակապես նոր մակարդակի»։

«Կայանի երկրորդ էներգաբլոկի ամբողջական գործարկումը և երկու բլոկների անվանական հզորության հասցնելը մեզ թույլ կտա խնայել 4-ից 5 միլիարդ խորանարդ մետր բնական գազ և արտադրել 18-19 միլիարդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Բելառուսի համար սա տասնամյակի ամենակարևոր նախագիծն է»,- նշել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։

Բելառուսական ԱԷԿ-ը երկու ВВЭР-1200 ռեակտորներով՝ 2400 ՄՎտ ընդհանուր հզորությամբ, գտնվում է Օստրովեց քաղաքում (Բելառուսի Հանրապետություն): Երկրում առաջին ատոմակայանի համար ընտրվել է ռուսական III+ սերնդի նախագիծ, որը լիովին համապատասխանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջազգային չափանիշներին և անվտանգության պահանջներին։

«Ռոսատոմ» պետկորպորացիան համաշխարհային ճանաչված առաջատար և միակ ընկերությունն է աշխարհում, որն իրականացնում է ատոմակայանների սերիական շինարարություն արտասահմանում։ Ամբողջ աշխարհում կառուցվել են ռուսական նախագծով 106 ատոմակայաններ, որոնցից 80-ը՝ ВВЭР տիպի ռեակտորներով էներգաբլոկներ են։ Մինչ օրս Ռոսատոմի պատվերների միջազգային պորտֆելը ներառում է 34 ВВЭР  բլոկներ 11 երկրներում իրականացման տարբեր փուլերում:

Ռուսաստանը հետևողականորեն զարգացնում է միջազգային առևտրատնտեսական հարաբերությունները՝ շեշտը դնելով բարեկամ երկրների հետ համագործակցության վրա։ Չնայած արտաքին սահմանափակումներին՝ ներքին տնտեսությունը մեծացնում է իր արտահանման ներուժը՝ ապրանքներ, ծառայություններ և հումք մատակարարելով ամբողջ աշխարհում։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85