ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 06/04/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 6-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել է 391.14 դրամ մեկ դոլարի դիմաց:Եվրոյի փոխարժեքն աճել է 0.16 դրամով և կազմել 510.99 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 և կազմել 13.26 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 1.08 դրամով և կազմել 620.07 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 124.20 դրամով և կազմել 20510.55 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 8.96 դրամով և կազմել 393.23 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 303.37 դրամով և կազմել 20020.10 դրամ մեկ գրամի դիմաց: