Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԱՉՔԻ ԸՆԿՆՈՂ ԿԱՆԱՅՔ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՊԱՏՎՈԳՐԵՐԻ
10/04/2012 10:28
Կիսվել

ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԱՉՔԻ ԸՆԿՆՈՂ ԿԱՆԱՅՔ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՊԱՏՎՈԳՐԵՐԻ

ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի նիստի շրջանակներում Տիգրան Սարգսյանը, շնորհավորելով բոլոր կանանց մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ, պատվոգրեր է հանձնել տարբեր անվանակարգերում անցկացված մրցույթների հաղթողներին: Մասնավորապես, «Լավագույն կին գործատու» է ճանաչվել Տավուշի մարզը ներկայացնող Ֆլորա Անտոնյանը, երկրորդ տեղն զբաղեցրել է Լոռու մարզից Կարինե Ղուկասյանը, իսկ երրորդը տեղը՝ Սուսաննա Մինասյանը: Այս անվանակարգում անցկացված մրցույթին մասնակցել են 64 կին գործարարներ: Լավագույններն ընտրվել են՝ հաշվի առնելով տարբեր չափորոշիչներ:

«Լավագույն կին նախաձեռնող» անվանակարգում մրցույթին մասնակցել է 24 գործարար: Մրցույթի արդյունքներով առաջին հորիզոնականն է զբաղեցրել Գեղարքունիքի մարզից Լիաննա Ալավերդյան, 2-րդ տեղը` Շիրակի մարզից Կարինե Մկրտչյանը, 3-րդ տեղը` Արմենուհի Խաչատրյանը:

«Մարզի կին բարեգործ» անվանակարգում անցկացված մրցույթին ներկայացվել էր մասնակցության 5 հայտ: Այս անվանակարգում հաղթողներ են ճանաչվել Տավուշի մարզից՝ Անուշ Ծատուրյանը և Գեղարքունիքից՝ Օֆելյա Կարապետյանը:

«Կին արտադրողի լավագույն ապրանքանիշը» անվանակարգում մրցանակաբաշխությանը մասնակցության հայտ էին ներկայացրել 10 գործարարներ: Առաջին տեղն զբաղեցրել է Երևանից Ջուլիետա Դանիելյանը, 2-րդ տեղը՝ կրկին Երևանից Լիդա Սարգսյանը, իսկ 3-րդ հորիզոնականը՝ Հրադանից Լյուդմիլա Հովհաննիսյանը:

«Լավագույն քաղաքապետ` գենդերային խնդիրների լուծման ուղղությամբ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արարատի մարզի Արարատ քաղաքային համայնքի ղեկավար Աբրահամ Բաբայանը, 2-րդ և 3-րդ տեղերն զբաղեցրել են, համապատասխանաբար, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը և Սևանի քաղաքապետ Գևորգ Մալխասյանը:

«Լավագույն գյուղապետ` գենդերային խնդիրների լուծման ուղղությամբ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավար Սերյոժա Վարդանյանը, 2-րդ տեղն զբաղեցրել է՝ Սյունիքի մարզի Շրվենանց համայնքի ղեկավար Արմինե Մանուկյանը, իսկ 3-րդ տեղը՝ Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր համայնքի ղեկավար Մանվել Մինասյանը:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ նման մրցույթով ներդրվում է գեղեցիկ ավանդույթ: «Ուրախ եմ, որ այս նախաձեռնությունը ներկայացվել է Վարչապետին կից կանանց խորհրդի կողմից, ինչը դրական արձագանք է ստացել: Այսպիսով խրախուսվում է կանանց ակտիվությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին և հույս հայտնել, որ կանայք մշտապես իրենց արժանի տեղը կզբեղեցնեն հանրության շրջանում:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12