ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԲ-Ն ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ
Ճապոնիայի Կենտրոնական բանկի պաշտոնական հրապարակման համաձայն` հաշվարկային տոկոսադրույքը սահմանվել է 0,0-0,1% մակարդակում:
Ըստ պաշտոնական հայտարարության` ԿԲ-ն չի կիրառի տնտեսական նոր սահմանափակումներ` հաշվի առնելով երկրում տնտեսական ակտիվության աճը:
Հիշեցնենք, որ 2011 թվականի օգոստոս ամսին միջազգային Moody’s գործակալությունը կրճատել էր Ճապոնիայի վարկային վարկանիշը, որը պայմանավորված էր բյուջեի պակասուրդի և պետական պարտքի ծավալի աճով: