
ALCOA-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 3 ԱՆԳԱՄ
Ամերիկյան Alcoa Inc. ընկերությունը, որը հանդիսանում է ալյումինի աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկն, ամփոփել է 2012 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` եռամսյակային զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքների հետ համեմատած, կրճատվել է 3,3 անգամ և կազմել 94 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, համախառն հասույթը կազմել է 6,006 մլրդ ԱՄՆ դոլար:
Ամերկյան Alcoa ընկերությունն իր գործունեությունն է ծավալում աշխարհի 44 երկրում: Ընկերության աշխատողների թիվը հասնում է 122 հազարի: