Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴՆ՝ ԱՆՎՃԱՐ
11/04/2012 15:16
Կիսվել

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴՆ՝ ԱՆՎՃԱՐ

Երևանի քաղաքապետաևրանում տեղի է ունեցել ասուլիս, որի ժամանակ նախընտրական շրջանում անվճար արտաքին գովազդի կանոնակարգված պայմաններն է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:

«Նախընտրական շրջանում քաղաքական ուժերի քարոզչության հավասար պայմաններ ապահովելու՝ ՀՀ «Ընտրական օրենսգրքի» պահանջը բավարարելու համար Երևանի քաղաքապետարանն անվճար գովազդի 825 գրատախտակներ է փակցրել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, 264 վայրերում. ընտրված են հատկապես այն տարածքները, որոնք տարիների ընթացքում նախընտրական պաստառներ փակցնելու քրոնիկ վայրեր են դարձել: Նման մոտեցում կիրառվում է առաջին անգամ»,- պարզաբանել է Արազ Բաղդասարյանը:  

Քաղաքական անվճար գովազդի գրատախտակները ստանդարտ չափսեր ունեն, և օրենսգրքով սահմանված հավասարության սկզբունքը պահպանելու նպատակով սահմանվել են նաև պաստառների չափսերն ու քանակը՝ մեկ գրատախտակի վրա: Մինչև 3 գրատախտակ ծավալի վայրերում յուրաքանչյուր քաղաքական ուժ՝ կուսակցություն կամ դաշինք, կարող է փակցնել A3 չափի մեկ պաստառ, և նույն վայրում 3-ից ավելի գրատախտակի առկայության դեպքում՝ A3 չափի երկու պաստառ: Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետն ընդգծել է, որ պայմաններին չհամապատասխանող պաստառները  գրատախտակներից հեռացվելու են, ինչին աջակցելու է նաև Ոստիկանությունը:

Ինչ վերաբերում է շենք-շինությունների վրա փակցվող գովազդներին, ապա անհրաժեշտ է ֆիզիկական և իրավաբանական անձանց գրավոր համաձայնությունը. եթե շինությունն ունի մեկ սեփականատեր, անհրաժեշտ է վերջինիս համաձայնությունը հաստատող փաստաթուղթ, իսկ բազմաբնակարան շենքերի պարագայում՝ համատիրության համաձայնությունը, որը տրվում է շենքի բնակիչների 2/3-ի գրավոր համաձայնության՝ ստորագրությունների առկայության դեպքում: Այնուհետ գովազդատուն, տվյալ դեպքում քաղաքական կազմակերպությունը, պետք է պայմանագիր կնքի համատիրության հետ՝ համատիրության սահմանած սակագներով, ինչպես սովորական գովազդի դեպքում: Ի դեպ, շենքը որպես գովազդային տարածք է հանդիսանում, եթե ճարտարապետական կամ ֆունկցիոնալ այլ տեսանկյունից անթույլատրելի չէ:

Այս տարի, կրկին առաջին անգամ, ընտրական տեղամասերը նույնպես նույնանման ցուցանակներ կունենան:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04