ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍԿՍԻ ԳՈՐԾԵԼ ԱՌԱՋԻՆ ՎԵՆՉՈՒՐԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ
Մինչև տարեվերջ Հայաստանում կսկսի գործել առաջին վենչուրային հիմնադրամը, որը կֆինանսավորի ՏՏ ոլորտի նոր նախագծերն ու կաջակցի ոլորտի սկսնակ ընկերություններին: Այսօր՝ ապրիլի 11-ին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը՝ ընդգծելով, որ հայաստանյան ՏՏ ոլորտի ընկերությունների գործունեության խթանումը կարևոր է՝ հաշվի առնելով երկրում առկա ներուժը:
Նա նաև նշել է, որ վենչուրային հիմնադրամը կձևավորվի կառավարության ու մասնավոր հատվածի մասնակցությամբ: Սպասվում է, որ հիմնադրամի նախնական կապիտալը կկազմի 6 մլն ԱՄՆ դոլար:
Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ ներկայումս արդեն մշակվել է վենչուրային հիմնադրամի աշխատանքների մոդելը: