Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՀԿԵ.  «Անվտանգության օր» ակցիան այս տարի նշվեց մայիսի 24-ին
24/05/2023 11:39
Կիսվել

ՀԿԵ.  «Անվտանգության օր» ակցիան այս տարի նշվեց մայիսի 24-ին

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մայիսի 24-ին անցկացրեց «Անվտանգության օր»  ամենամյա ակցիան: Ակցիայի նպատակն է ավտոսիրողների ուշադրությունը հրավիրել երկաթուղու ենթակառուցվածքներում անվտանգ երթևեկության խնդիրների վրա:

Ակցիան կազմակերպել է ՀԿԵ-ն՝ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավապահ մարմինների հետ համատեղ։ Ավտովարորդներին տրվել են երկաթուղային գծերի անվտանգ հատման կանոնների վերաբերյալ տեղեկատվական բուկլետներ։ Ակցիան անցկացվել է երկաթուղու ողջ ենթակառուցվածքում, ամենաինտենսիվ երթևեկությամբ գծանցներում։

«ՀԿԵ» ՓԲԸ ենթակառուցվածքներում գործում է երկաթուղային գծանցներով 103 անցում, որից 37 – ը ՝ կարգավորվող (այսինքն՝ գծանցներում կազմակերպվում է շուրջօրյա հերթապահություն կամ գծանցները հագեցված են ազդանշանային միջոցներով) և 73 – ը ՝ չկարգավորվող:

2022 թվականին երկաթուղում արձանագրվել է 12  ճանապարհատրանսպորտային պատահար և անասունների վրաերթի 48 դեպք։ 2021 թվականի համեմատությամբ միջադեպերի թիվը փոքր-ինչ նվազել է, սակայն բոլոր դեպքերում վարորդները անտեսում են երկաթուղային գծերը հատելու կանոնները։

Անցած 15 տարիների ընթացքում «ՀԿԵ» ՓԲԸ-ում զգալիորեն աճել են գնացքների երթևեկության ինտենսիվությունը, գնացքի արագությունը և քաշը: Ներկայումս ուղևորատար գնացքների արագությունը մերձքաղաքային հաղորդակցությունում կազմում է 100 կմ / ժ, իսկ բեռնատար գնացքները լինում են մինչեւ 4500 տոննա քաշով: Նման պարամետրերով գնացքների արգելակման հեռավորությունը գերազանցում է 500 մետրը, ինչը նշանակում է, որ երկաթուղային ենթակառուցվածքը հատելիս երթևեկության կանոնների խախտումները պարունակում են լրջագույն սպառնալիքներ, որոնք կարող են հանգեցնել ամենածանր հետևանքների:

Այնուամենայնիվ, մեր որոշ համաքաղաքացիներ չեն մտածում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքների կամ անուշադրության պատճառով ճանապարհային իրավիճակի գնահատման սխալների մասին և շարունակում են անփույթ վերաբերվել երկաթուղային ճանապարհի կանոնների պահպանմանը: Նման անփութության գինը մարդկային կյանքն ու առողջությունն է:

«2023 թվականի սկիզբը նշանավորվեց երկաթուղային ենթակառուցվածքում վթարների թվի աճով։ Այս տարի տեղի է ունեցել 5 ՃՏՊ, ինչպես նախորդ տարիներին, բոլորը եղել են վարորդների մեղքով։ Հարկ է նշել ՃՏՊ-ի հետևանքների ծանրության աստիճանը։ Որպես օրինակ՝ կարգավորվող անցումում մարդատար էլեկտրագնացքի և բեռնված ավտոմեքենայի մասնակցությամբ կատարված և, երջանիկ պատահականությամբ, առանց մահվան ելքով ավարտված վերջին միջադեպի վնասը կազմել է մի քանի միլիոն դրամ։ ՀԿԵ-ի հետևողական աշխատանքը չարտոնված անցումները վերացնելու ուղղությամբ, ցավոք, շոշափելի արդյունք չի տալիս, և նման անցումների շահագործումն անխուսափելիորեն կհանգեցնի ՃՏՊ-ների: Երկաթուղային շարժակազմի և ավտոմեքենայի քաշի անհամեմատելիությունը անխուսափելիորեն կհանգեցնի լուրջ հետևանքների, առաջին հերթին հենց ավտոմոբիլային տրանսպորտի և ավտոմեքենաների ուղևորների համար», – նշում է ՀԿԵ գնացքների երթևեկության անվտանգության գծով գլխավոր վերստուգող Սերգեյ Հարությունյանը:

Ընկերությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին և ավտոտրանսպորտի վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս չգալ երկաթուղային գծեր և զգոն լինել երկաթուղային ենթակառուցվածքներում:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85