Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ` HSBC PLUS ՓԱԹԵԹԸ
12/04/2012 13:49
Կիսվել

«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ` HSBC PLUS ՓԱԹԵԹԸ

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ն այսօրվանից հաճախորդներին է ներկայացնում իր նոր` HSBC PLUS փաթեթը: Սա բանկային ծառայությունների համապարփակ մի փաթեթ է` ուղղված առնվազն 400 հազար ՀՀ դրամ ամսական զուտ եկամուտ կամ 4 միլիոն ՀՀ դրամ առկա միջին դրական մնացորդ ունեցող հաճախորդներին:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Բանկի Մամուլի ծառայությունից` ամսական ֆիքսված վճարի դիմաց HSBC PLUS հաճախորդը օգտվում է բանկային ծառայությունների մի ամբողջ փաթեթից, որն ուղղված է հոգալու նրա բոլոր ֆինանսական կարիքները: PLUS փաթեթը ներառում է ընթացիկ հաշվի անվճար բացում և բանկոմատային քարտի տրամադրում, ՄաստերՔարտ Պլատինում` իր անվճար Միջազգային Կոնսիերժ ծառայությամբ, ինչպես նաև ինտերնետային և հեռախոսային բանկային ծառայությունների անվճար գրանցում և օգտագործում:

Հաճախորդը կարող է նաև ընտանիքի անդամների համար հավելյալ բանկոմատային և ՄաստերՔարտ Պլատինում քարտեր ստանալ, ինչպես նաև օգտվել արտոնյալ պայմաններով ժամկետային ավանդներից, վարկերից և այլ առավելություններից:

«HSBC Status ծառայության հաջողությունից հետո, որն ուղղված էր 20 միլիոն ՀՀ դրամ առկա միջին դրական մնացորդ ունեցող հաճախորդներին, HSBC PLUS-ը շուկայում Էյչ-Էս-Բի-Սի-ի կողմից ներկայացվող երկրորդ փաթեթն է: HSBC PLUS փաթեթը ևս մեկ քայլ է հաճախորդների կարիքները բացահայտելու և համապատասխան փաթեթային լուծում առաջարկելու միջոցով հաճախորդների սպասարկումը էապես բարելավելու ուղղությամբ: Շատ ուրախ էի տեղեկանալ, որ HSBC PLUS-ի առաջին հաճախորդները դառնալու ցանկություն են հայտնել այն անհատները, ովքեր մասնակցել են փաթեթի վերաբերյալ հեռուստագովազդին», – այս կապակցությամբ նշել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

Նշենք, որ 2012 թվականին Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը շուկա է ներմուծել գրավով ապահովված անհատական վարկերի և քարտային զեղծարարություններից ապահովագրության ծառայությունները: Բանկը շարունակաբար ձգտում է արդի և նորարարական ծառայությունների միջոցով բարելավել հաճախորդների սպասարկումը: HSBC Status և PLUS փաթեթները այսուհետ կհանդիսանան Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի առաջատար լուծումները` ուղղված դինամիկ ապրելակերպ ունեցող անհատ հաճախորդներին:

 

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11