ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏԸ ԿԱԶՄԵԼ Է ՄՈՏ 3 ՄԼՆ ՌՈՒԲԼԻ
2011 թվականի արդյունքներով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի տարեկան եկամուտները կազմել են 3 մլն 371 հազար 353,27 ռուբլի: Այսօր ռուսաստանյան բանկերում հաշվառվում են 15 «նախագահական» բանկային հաշվիներ` 5 մլն 178 հազար 081,62 ռուբլի ընդհանուր գումարով: Նշենք, որ 2010 թվականին Դ.Մեդվեդևի եկամուտները կազմել էին 3 մլն 378 հազար 673,63 ռուբլի:
ՌԴ նախագահի Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՌԴ նախագահն ունի երկու ավտոմեքենա` 1962 թվականի արտադրության Գազ-21 և 1948 թվականի` Գազ-20 «Պոբեդա»: Հիշեցնենք, որ վերջինս նախագահը գնել էր 2010 թվականին` Հայրենական Մեծ Պատերազմի 65-ամյակի նախաշեմին: