GOOGLE-Ը ՏՈՒԳԱՆՎԵԼ Է
Ամերիկյան Google ընկերությունը տուգանվել է 25 հազար ԱՄՆ դոլարով: Այս մասին հաղորդում է միջազգային Reuters գործակալությունը:
Ստացված հաղորդագրության համաձայն` Google ընկերությունը ԱՄՆ կառավարությանը փորձել է խոչընդոտել Street View ծառայության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման ու ուսումնասիրության աշխատանքներին:
Google Street View ծառայությունը հատուկ ավտոմեքենաների վրա տեղադրված տեսախցիկների օգնությամբ ֆիքսում է շրջապատկերը քաղաքների փողոցներում, այնուհետև դրանք լուսանկարի տեսքով տեղադրում ծառայության քարտեզում: Հատուկ սարքը որոշում է նկարում հայտնված պատահական մարդկանց դեմքերն ու մեքենաների համարները:
Նշենք, որ Google Street View ծառայությունը սկսել է գործել 2007 թվականից: