CITIGROUP-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 2% ԱՆԿՈՒՄ
Ամերիկյան Citigroup Inc. բանկային խումբը, որը հանդիսանում է ԱՄՆ խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկն, ամփոփել է 2012 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված հաշվետվության համաձայն` բանկի ապահոված եռամսյակային զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, կրճատվել է 2%-ով և կազմել 2,931 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, համախառն հասույթը կրճատվել է 2%-ով և կազմել 19,406 մլրդ ԱՄՆ դոլար:
Ամերիկյան Citigroup բանկային խումբը հիմնադրվել է 1812 թվականին: Այն իր ներկայացուցչություններն ունի աշխարհի ավելի քան 100 երկրներում: