Բիզնես

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 369.50-0.50
EUR BUY - 426.50+1.50 EUR SELL - 432.00-1.00
OIL:  BRENT - 94.40+2.62 WTI - 91.50+4.26
COMEX:  GOLD - 4491.00-1.52 SILVER - 75.01-0.81
COMEX:  PLATINUM - 1950.30+1.42
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.7+0.28 EUR/GBP - 1.1633-0.22
FOREX:  EUR/USD - 1.1633-0.22 GBP/USD - 1.3457-0.01
STOCKS RUS:  RTSI - 1131.49-0.57
STOCKS US: DOW JONES - 51078.88+0.09 NASDAQ - 27086.81+0.42
STOCKS US: S&P 500 - 7599.96+0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 66734.24-0.30 TOPIX - 3924.24-0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 26038.32+2.52 SSEC - 4075.10+0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10338.95-0.68 CAC40 - 8146.59-0.45
STOCKS EUR:  DAX - 25003.04-0.40
02/06/2026  CBA:  USD - 368.53+0.18 GBP - 496.37+0.46
02/06/2026  CBA:  EURO - 429.12+0.14
02/06/2026  CBA:  GOLD - 52718-1118 SILVER - 896.4-1.1
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԳՈՐԾԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ԱԿՑԻԱ
17/04/2012 11:36
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԳՈՐԾԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ԱԿՑԻԱ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է մարզային սակագնային փաթեթների բաժանորդների համար նոր ակցիայի գործարկման մասին: Ակցիայի շրջանակում՝ ապրիլի 15-ից մայիսի 15-ը, Beeline շարժական կապի մարզային սակագնային փաթեթներից մեկին միանալիս բոլոր ֆիզիկական անձիք կսատանան 300 անվճար ներցանցային րոպեներ, 100-ական անվճար ներցանցային SMS և MMS հաղորդագրություններ, ինչպես նաև 100 ՄԲ շարժական ինտերնետ: Այս բոնուսները հավասար մասերով տրամադրվում են հաճախորդին ակցիային միանալուց հետո առաջին 3 ամիսների ընթացքում: 

«Հայաստանի շրջանների բնակիչների համար Beeline մարզային սակագնային փաթեթները` մատչելի և հարմարավետ շփման գերազանց հնարավորություն է: Մարզերի հաճախորդները մեր բաժանորդների զգալի մաս են կազմում և, անցկացնելով նոր ակցիա, մենք ուրախ ենք մարզերում բնակվող մեր հայրենակիցներին պարգևել մեր բջջային ցանցի բոլոր ծառայություններից օգտվելու ավելի լայն հնարավորություններ», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

Մարզային սակագնային փաթեթների գործող բաժանորդները կարող են միանալ ակցիային, իրենց հեռախոսներից հավաքելով *350# հրահանգը, հարցման արժեքը 350 դրամ է (ներառյալ ԱԱՀ):

Ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում, կամ զանգահարելով 06060116 անվճար հեռախոսահամարին:

Նշենք, որ Հայաստանի մարզերի բնակիչների համար «ԱրմենՏել»-ն առաջարկում է «Արագածոտն», «Արարատ», «Արմավիր», «Վայոց Ձոր», «Գեղարքունիք», «Կոտայք», «Լոռի», «Սյունիք», «Տավուշ» և «Շիրակ» մարզային սակագնային փաթեթներ: Մարզային սակագնային փաթեթների առանձնահատկությունն է զանգերի ցածր սակագինը: Այսպես, սակագնային պլանի համանուն մարզում գտնվելիս, Beeline բջջային ցանցում մեկ զանգի արժեքը կազմում է 9 դրամ` անկախ խոսակցության տևողությունից:

02/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.53
+0.18
Եվրո (EUR)
429.12
+0.14
Ռուբլի (RUR)
5.0629
-0.0645
Լարի (GEL)
138.37
+0.15
52718
-1118
Արծաթ
896.4
-1.1