Ֆինանսական

USD BUY - 365.00+0.00 USD SELL - 368.00+0.50
EUR BUY - 415.00-2.00 EUR SELL - 421.00-1.00
OIL:  BRENT - 84.62+12.50 WTI - 79.60+11.47
COMEX:  GOLD - 4008.50-2.33 SILVER - 57.52-3.83
COMEX:  PLATINUM - 1613.00-0.98
LME:  ALUMINIUM - 3139.50+0.77 COPPER - 13484.50+0.60
LME:  NICKEL - 16741.00+1.94 TIN - 53125.00+0.11
LME:  LEAD - 1896.50+0.88 ZINC - 3616.00+0.70
FOREX:  USD/JPY - 162.23+0.37 EUR/GBP - 1.1394-0.13
FOREX:  EUR/USD - 1.1394-0.13 GBP/USD - 1.3362-0.32
STOCKS RUS:  RTSI - 889.88+0.93
STOCKS US: DOW JONES - 52498.64-0.26 NASDAQ - 25873.18-1.55
STOCKS US: S&P 500 - 7515.34-0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 67242.73-1.92 TOPIX - 4007.49-0.71
STOCKS CHINA:  HANG SENG - 24213.72+0.16 SSEC - 3913.79-2.06
STOCKS EUR:  FTSE100 - 10498.29+0.01 CAC40 - 8364.65+0.31
STOCKS EUR:  DAX - 25114.25+0.19
13/07/2026  CBA:  USD - 366.69-0.69 GBP - 491.25-2.33
13/07/2026  CBA:  EURO - 419.27-0.76
13/07/2026  CBA:  GOLD - 48326-457 SILVER - 699.7+4.83
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍԵԼ Է ԳՈՐԾԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲՈՒՐԳ
17/04/2012 16:03
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍԵԼ Է ԳՈՐԾԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲՈՒՐԳ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետությունում սկսել է գործել «MMM 2011 ֆինանսական բուրգ» սխեման (Սերգեյ Մավրոդիի 1990-ականների սկզբից չարաբաստիկ «MMM» ֆինանսական բուրգի նոր տեսակը): Սխեմայի կիրառման հիմնական սկզբունքն է՝ մասնակցի ներդրած միջոցների բարձր տոկոսադրույքներով վերադարձը նոր մասնակիցների միջոցների ներգրավման հաշվին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նշված սխեմայով իրականացվող գործունեությունը ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված չէ և սխեմայում ներգրավված գումարների վերադարձը որևէ կերպ չի երաշխավորվում: «MMM 2011 ֆինանսական բուրգը» որևէ առնչություն չունի Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկայի, դրանում ծավալվող ֆինանսական օրինաչափ հարաբերությունների հետ:

Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական ծառայություններ, այդ թվում միջոցների ներգրավման հրապարակային գործընթացն իրավասու են իրականացնել բացառապես լիցենզավորված՝ կարգավորման ու վերահսկողության դաշտում գործող ֆինանսական կազմակերպությունները (վերջիններիս գործունեությանը կարելի է ծանոթանալ՝ այցելելով ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայք (www.cba.am)):

ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է՝ առաջարկված սխեմայում ներգրավվելու դեպքում առկա է իրական վտանգ, որ քաղաքացիները կկրեն էական ֆինանսական, գույքային և այլ նյութական վնասներ:

Կենտրոնական բանկը քաղաքացիներին ու կազմակերպություններին հորդորում է ձեռնպահ մնալ այս և նմանատիպ այլ վտանգավոր և խիստ ռիսկային ֆինանսական բուրգերում մասնակցությունից:

13/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.69
-0.69
Եվրո (EUR)
419.27
-0.76
Ռուբլի (RUR)
4.769
-0.0183
Լարի (GEL)
139.22
-0.25
48326
-457
Արծաթ
699.7
+4.83