Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԷՄԳ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻՆ
18/04/2012 18:19
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԷՄԳ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյին: «Հայաստանը շահագրգռված է էլ ավելի խորացնել ԱԷՄԳ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ատոմային էներգաբլոկի շահագործման անվտանգության ապահովմանը: Ֆուկուսիմայի ատոմակայանում տեղի ունեցած դեպքերից հետո մեր երկիրն առաջիններից մեկն էր, որ ընդունեց միջազգային փորձագետների խումբ՝ Մեծամորի ատոմակայանի անվտանգությունն ուսումնասիրելու համար»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Յուկիյա Ամանոյին՝ համագործակցության և օժանդակության համար:

Տիգրան Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ Հանրապետության Նախագահի գլխավորությամբ գործում է ատոմային էներգիայի անվտանգության խորհուրդ և միջուկային անվտանգության խնդիրը գտնվում է վերջինիս մշտական ուշադրության կենտրոնում:

ԱԷՄԳ գլխավոր տնօրենը նշել է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է հանդիսանում իր գլխավորած կառույցի համար, որովհետև այն ունի գործող ատոմակայան և ծրագրում է կառուցել նորը: «Դուք ծրագրում եք երկարացնել գործող ատոմակայանի գործունեության ժամկետը, այնուհետև կանգնեցել այն և շահագործումից հանել: Բոլոր այս փուլերում մեր գործակալությունը պարտավորված է օժանդակել Հայաստանին՝ այդ աշխատանքները սահուն և հարթ կերպով իրականացնելու համար: Ցանկանում եմ գովեստի խոսքեր հղել Ձեր կառավարությանը՝ փորձագիտական խմբին Մեծամորի ատոմակայան հրավիրելու և այդ աշխատանքների հաշվետվությունը ԱԷՄԳ-ի անդամ բոլոր երկրներին հասանելի դարձնելու համար»,- ասել է Յուկիյա Ամանոն: Անդրադառնալով ատոմային նոր էներգաբլոկի կառուցմանը՝ ԱԷՄԳ-ի նախագահն ասել է, որ համատեղ պետք է ներդնել բոլոր ջանքերը այդ աշխատանքների թափանցիկության բարձր մակարդակ ապահովելու համար:

Վարչապետ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը շահագրգռված է դրանում և պատրաստ է հետագայում ևս գործել թափանցիկ և բաց կերպով: Միաժամանակ, գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ արդեն իսկ հաստատվել է գործող ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման և անվտանգության ապահովման միջոցառումների ժամանակացույցը:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85