Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՊԱԳԱ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ
19/04/2012 11:51
Կիսվել

ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՊԱԳԱ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

Երեկ՝ ապրիլի 18-ին, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ:

ԱԺ նախագահը ուսանողներին ներկայացրել է խորհրդարանի հիմնական գործառույթները` մանրամասնելով օրինաստեղծ աշխատանքի առանձնահատկությունները, այդ թվում` իշխանություն-ընդդիմություն համատեքստում: Նշվել է, որ հիմնական գործնական աշխատանքը կատարվում է մասնագիտացված  տասներկու հանձնաժողովներում: Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաեւ իշխանության երեք թեւերի տարանջատման` Սահմանադրությամբ ամրագրված  սկզբունքին` զսպումների եւ հակակշիռների մեխանիզմը բացատրելով ապագա տնտեսագետների համար հասկանալի` բյուջետային գործընթացներով. բյուջեի նախագիծը  ներկայացնում է խորհրդարանական մեծամասնության  ձեւավորած գործադիր իշխանությունը, այն հաստատում է օրենսդիր մարմինը եւ հետագայում ստանում կառավարության  հաշվետվությունը կատարողականի մասին: Պրն Նիկոյանը մանրամասնել է նաեւ հանրապետության նախագահի եւ խորհրդարանի փոխհարաբերությունները:

Ուսանողների հետ զրույցում ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ու նախընտրական քարոզչությանը: Պրն Նիկոյանը քարոզչության ընթացքում պետության դերակատարությունը համարել է բոլոր ուժերի համար հավասար հնարավորություններ ապահովելը:

Ապագա տնտեսագետների հարցերի գերակշիռ մասը` ուղղված խորհրդարանի ղեկավարին, վերաբերում էին օրենքների ընդունմանը:

Գյումրիից ժամանած ուսանողները Աժ նախագահի տեսակետներն են լսել նաեւ համայնքների խոշորացման, զբաղվածության խնդրի լուծման, կուսակցությունների թվի վերաբերյալ:

Ուսանողներին հետաքրքրել են նաեւ խորհրդարանի աշխատանքի արդյունավետության խնդիրը: ԱԺ նախագահը նշել է, որ գնահատականն ընտրությունների միջոցով պետք է տա ժողովուրդը: Թեեւ ԱԺ-ի գործունությունը բաց է հասարակության համար եւ երբեմն քննադատության է ենթարկվում` հենց այդ հանգամանքով պայմանավորված, կա նաեւ ոչ այնքան հրապարակային ոլորտ` խորհրդարանական դիվանագիտությունը: Աժ նախագահն արձանագրել է, որ արդյունավետ աշխատանքի շնորհիվ հաճախ է հաջողվում կանխել հակահայկական բանաձեւերի ընդունումը միջազգային կառույցներում:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59