Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Վիվա-ՄՏՍ. Գործընկերություն՝ շրջակա միջավայրի պահպանության և համայնքների  զարգացման համար
05/06/2023 11:58
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Գործընկերություն՝ շրջակա միջավայրի պահպանության և համայնքների զարգացման համար

Ավելի քան 17 տարի Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Հայաստանի տարբեր մարզերում կարևոր և լուրջ ծրագրեր են իրականացնում: Դրանք ուղղված են շրջակա միջավայրի պահպանությանն ու համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը: Տարիների հետևողական ջանքերի արդյունքում՝ գործակցող կողմերին հաջողվել է իրականացնել մի շարք համարձակ նախագծեր, կազմակերպել էկոկրթություն և կատարել համակարգված աշխատանք:

Հաջողված գործընկերության արդյունքը կարևոր ձեռքբերումներն են՝ ապաստարանի ստեղծում, թակարդ-տեսախցիկների միջոցով կենդանիների մշտադիտարկում և կովկասյան հովազի հայտնաբերում անհավանական թվացող հատվածում, ծառատունկ, մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտը մեղմող, արևի էներգիայով աշխատող էլեկտրական հովիվների տեղակայում, էկոկրթություն և այլն:

400 հա տափաստան հիշեցնող հողատարածքում շուրջ 13 տարի առաջ ստեղծվել է հատուկ պահպանվող, մասնավոր հիմունքներով գործող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR), որն առաջինն է Հարավային Կովկասում: Այժմ ապաստարանի տարածքը 20 հազար հեկտար է: Այստեղ տարեցտարի արձանագրվում է տարբեր, այդ թվում՝ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների քանակական  լուրջ, շարունակական աճ: Այն նաև փորձարարական նշանակության յուրօրինակ միջավայր է: Ճշգրիտ հաշվարկների և թիրախային աշխատանքի արդյունքում այստեղ ստեղծվել է անտառակայան, էնդեմիկ ծառատեսակների աճեցման ջերմոց, վայրի կենդանիների կենտրոն, կենդանաբուժական կլինիկա, Էկոկրթական կենտրոն՝ դպրոցահասակների, համայնքի բնակիչների վերապատրաստման ու էկոտուրիզմի զարգացման համար: Գործընթացում ներգրավվել են ոչ միայն մասնագետներ ու միջազգային կառույցներ, այլև Ուրցաձոր համայնքի բնակիչներ:

Վիվա-ՄՏՍ-ն իր ներդրումն է ունեցել նաև արջերի փրկության ծրագրում: Բենզալցակայաններին, ռեստորանային համալիրներին կից տարածքներում անազատության մեջ պահվող արջերը տեղափոխվել են կարանտինային նախապահման կայան: Որոշ դեպքերում Վայրի բնության փրկարար կենտրոնին նաև հաջողվել է վերականգնման փուլն անցած քոթոթներին վերադարձնել վայրի բնություն։ Տարիների ընթացքում հաջողվել է փրկել շուրջ 40 արջ: Իսկ բնակավայրերում սնունդ հայթայթելու համար հայտնված արջերից ֆերմերային տնտեսութունները պաշտպանում են մեկ այլ ծրագրով: Վիվա-ՄՏՍ-ն ու FPWC-ն արևային էներգիայով սնուցվող էլեկտրական «հովիվներ» են տրամադրել Արարատի և Վայոց ձորի  համայնքներին: 

FPWC-ն տարիների ընթացքում Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում տնկել է շուրջ 350 000 ծառ, որում Վիվա-ՄՏՍ-ը ևս ունի իր մասնաբաժինը։

Գործընկերները նպաստում են նաև մարզերում ենթակառուցվածքների զարգացմանը՝ ձգտելով մեղմել մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը: Կարևոր է համարվում էներգախնայող LED լուսավորության համակարգերի գործարկումը:

Պարբերաբար աջակցելով FPWC-ի բնապահպանական նախագծերին՝ Վիվա-ՄՏՍ-ը կիսում է նրանց գաղափարները՝ պահպանել Հայաստանի հարուստ բնությունն ապագա սերունդների համար և ապահովել համայնքների  կայուն տնտեսական զարգացումը։

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04