ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունը «Սևան-Հրազդանյան ջրառ», «Դեբեդ-Աղստև-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲ ընկերություններին թույլատրել է մինչև 2012թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը ոռոգելի աղակալած հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու համար բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ոռոգման ջուրը մատակարարել առանց շահույթ ձևավորելու։ Բացի այդ, 2012թ. մայիս ամսվա ընթացքում գետերի վարարման հետևանքով հեղեղումը կանխելու հետ կապված նույն ընկերությունները գետերի վարարումը մայր ջրանցքների միջոցով բեռնաթափելու ժամանակ ոռոգման ջուրը ջրօգտագործողների ընկերություններին կմատակարարեն առանց հասույթ ձևավորելու։
Ջրօգտագործողների ընկերություններին առաջարկվել է վերը նշված դեպքերում (բացառությամբ մեխանիկական եղանակով մատակարարվող ջրի) մինչև 10 հեկտար հողատարածք ունեցող ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց։