Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Կանայք կորպորատիվ էկոհամակարգում. Ինչպե՞ս են առաջատար միջազգային ընկերությունները ստեղծում ներառական, հավասար և անվտանգ միջավայր աշխատակիցների համար
06/06/2023 12:57
Կիսվել

Կանայք կորպորատիվ էկոհամակարգում. Ինչպե՞ս են առաջատար միջազգային ընկերությունները ստեղծում ներառական, հավասար և անվտանգ միջավայր աշխատակիցների համար

«Ավելի քան 130 տարի կպահանջվի, որպեսզի կանայք ձեռք բերեն հավասար հնարավորություններ աշխատավայրում՝ կրթության, առողջապահության և քաղաքականության ոլորտում: Ռասայի, դասի, տարիքի և բազմազանության այլ չափումների խաչմերուկում կանանց համար այս բացը փակելու համար ավելի երկար ժամանակ կարող է պահանջվել»,- ասվում է Harvard Business Review-ում հրապարակված հոդվածում։

Հետազոտության համաձայն՝ լավագույն 500 ընկերությունների միայն 8,2%-ն ունի կին գործադիր տնօրեն։ Պատճառը կանանց կարիերայի զարգացման ինստիտուցիոնալ աջակցության բացակայությունն է:

Աշխատավայրում կանանց հզորացմանն աջակցելու նպատակով ոլորտի առաջատար ընկերությունները կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում փորձում են մշակել ռազմավարություն, որը կնպաստի իրենց աշխատակիցների համար ներառական, հավասար և անվտանգ միջավայրի ստեղծմանը։

Այս նկատառումով Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլն իրականացնում է նախաձեռնություններ, որոնք նպատակաուղղված են հասնելու գենդերային հավասարության բիզնեսի բոլոր մակարդակներում:

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլն առաջնահերթությունը տալիս է բազմազանության, հավասարության և ներառականության նախաձեռնություններին: Ընկերությունը գիտակցում է մշակույթ ստեղծելու կարևորությունը, գնահատում յուրաքանչյուր աշխատակցին, խրախուսում  բոլոր ձեռքբերումները և հավասար հնարավորություններ ապահովում բոլորի համար»,- մասնավորապես նշում է Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի Բազմազանության հարցերով գլխավոր տնօրեն Սիլկե Մյունսթերը:

Այս նպատակներին հասնելու համար ընկերությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել, որոնք նպատակ ունեն ընդլայնելու կանանց ներգրավվածությունը ղեկավար պաշտոններում, որի շնորհիվ այդ ցուցիչը մինչև 2022 թվականը հասել է 40%-ի։ Սակայն սա դեռ ամենը չէ: Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը նպատակ ունի որոշումներ կայացնող պաշտոններում կանանց ներգրավվածությունը մինչև 2025 թվականը հասցնել առնվազն 35%-ի:

«Իհարկե, ընկերությունում մարդկանց աշխատանքի ընդունելը հեշտ է: Բիզնեսում ավելի մեծ մարտահրավեր է նրանց պահելու համար հնարավորությունների ստեղծումը», – ասում է Մյունսթերը:

Այդ իսկ պատճառով Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը նպատակ ունի ստեղծել ներառական միջավայր, որը կօգնի բացահայտել աշխատակիցների և ապագա տաղանդների ներուժն ամբողջությամբ, նրանց համար ստեղծել նորանոր հնարավորություններ և օգնել, որ իրենց զգան գնահատված: Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի նախաձեռնությունների արդյունքները բարձր են գնահատվել ՀԱՎԱՍԱՐ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ միջազգային կազմակերպության կողմից: Ավելին, Ֆիլիպ Մորրիս Արմենիան ստացել է նաև ՀԱՎԱՍԱՐ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ հավաստագիր տարածաշրջանում։

Առավել ներառական և ապահով միջավայր կառուցելու համար Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը շարունակում է հավասար վարձատրել կանանց և տղամարդկանց համարժեք աշխատանքի դիմաց  ավելի քան 90 շուկաներում, որտեղ ծավալում է իր գործունեությունը։

«Համարժեք աշխատանքի դիմաց հավասար վարձատրությունն առաջին քայլն է նպաստելու, որ յուրաքանչյուր աշխատակից իրեն գնահատված զգա: Այն օգնում է նվազեցնել վարձատրության գենդերային տարբերությունը (կանանց միջին աշխատավարձը տղամարդկանց միջին աշխատավարձի դիմաց), հասնել գենդերային հավասարակշռության առավել արդյունավետ ապահովմանը ղեկավար պաշտոններում», – նշում է Ս․ Մյունսթերը:

Այս նպատակով Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը կիրառում է «Կանայք առաջնորդության մեջ» ծրագիրը, որը նպատակաուղղված է կին աշխատակիցների անձնական աճի, զարգացման ապահովմանը և կանաց կողմից ավագ ղեկավարության սատարմանը: Այն մասնակիցներին տրամադրում է ընդհանուր խոչընդոտները հաղթահարելու, ինքնավստահություն ձևավորելու, ինչպես նաև թիմի մի մաս կազմելու  ռազմավարություններ և մարտավարություններ: Նախաձեռնության շրջանակներում մասնակիցները հաճախում են վիրտուալ դասասենյակներ, անհատական հանդիպումներ ունենում հրավիրված քոուչի հետ, մասնակցում խմբային հանդիպումների և շփվում ավագ ղեկավարների հետ: 2022 թ․ վեցամսյա ծրագրին մասնակցել են ավելի քան 70 կին առաջնորդներ։

«Մշտապես զարգանալու և առաջընթացի համար մենք պետք է ավելի հավակնոտ նպատակներ սահմանենք: Ճիշտ է, մեր նախաձեռնությունները փոքր քայլեր են, սակայն ճիշտ ուղղությամբ են արվում: Եվ որքան շատ քայլեր ձեռնարկենք, այնքան ավելի առաջ կգնանք», նշել է Սիլկե Մյունսթերը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52