ՄԱՐՏԻՆ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 34%-ՈՎ
Մարտին, 12-ամսյա կտրվածքով, ՀՀ ֆինանսական համակարգում դրամային ավանդներն աճել են 44.1%-ով: Արտարժութային ավանդների 12-ամսյա աճը կազմել է 16.6% (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը` 10.5%): Արդյունքում, ՀՀ ԿԲ փոխանցմամբ` հաշվետու ժամանակահատվածում մեր երկրում դոլարայնացման մակարդակը նվազել է 2.4 կետով (շուրջ 5.4%-ով):
Միևնույն ժամանակ, մարտ ամսին պահպանվել են ՀՀ տնտեսության վարկավորման բարձր աճի տեմպերը` 34.2%, ընդ որում, դրամով վարկավորումն ավելացել է 21.3%-ով: