Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՊԱՏՐԱ՞ՍՏ Է ԱՐԴՅՈՔ ԵՐԵՎԱՆԸ  ԳՐՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՀՌՉԱԿՎԵԼՈՒՆ
20/04/2012 11:59
Կիսվել

ՊԱՏՐԱ՞ՍՏ Է ԱՐԴՅՈՔ ԵՐԵՎԱՆԸ ԳՐՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՀՌՉԱԿՎԵԼՈՒՆ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների ծրագիրը ներկայացնելու առիթով  հրավիրված ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ մայրաքաղաքը պատրաստ է հավուր պատշաճի հյուրընկալելու աշխարհի տարբեր երկրներից ժամանող հյուրերին:

«Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելը որքան պատվաբեր, նույնքան էլ պատասխանատու պարտավորություն է, ինչը, վստահ եմ, կհաջողենք պատվով կատարել: Միջոցառումների մեկնարկին ընդառաջ` քաղաքապետարանն արել է հնարավորը, որպեսզի հյուրերը հնարավորություն ունենան լիարժեք վայելելու մեր գեղեցիկ քաղաքի ողջ հմայքը: Նորոգվել ու վերագործարկվել են մի շարք շատրվանային համալիրներ, ջրավազաններ, զգալի աշխատանք է կատարվել փողոցների, մայթերի, պուրակների ու այգիների բարեկարգման և կանաչապատ տարածքների հարդարման ուղղությամբ: Բացի այդ, աշխատանքներ են տարվել ու տարվում նաև մարաքաղաքի արտաքին լուսավորության և համապատասխան ձևավորման ուղղությամբ: Մի խոսքով, կարող եմ վստահեցնել, որ Երևանը պատրաստ է հյուրընկալելու իր հյուրերին»,- նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ տոնին ընդառաջ մայրաքաղաքում նաև ինքնատիպ` գրքի տեսքով գրքի վաճառքի լրացուցիչ տաղավարների հատուկ տարածքներ են առանձնացվել:

ՀՀ  նախագահի աշխատակազմի ղեկավար, հայ գրատպության 500-ամյակի հոբելյանական հանձնաժողովի քարտուղար, միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել են Հայաստանում և արտերկրում իրականացված ու նախատեսվող տոնական միջոցառումների տարեկան ծրագիրը: Նրանք վստահեցրել են, որ մայրաքաղաքի ու երկրի մշակութային կյանքում «Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումները կդառնան շրջադարձային ու կարևոր իրադարձություն` հատկապես հայ երիտասարդության շրջանում վերստին վերականգնելով գրքի ու գիտելիքի նկատմամբ սերն ու ջերմությունը:

Նշվել է նաև, որ Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան կայցելեն  շուրջ 30 երկրների պատվիրակություններ և 50 պատվավոր հյուրեր:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ հավելել է, որ մասնավորապես ապրիլի 22-ին` Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու օրը, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում նախատեսվել են տոնական միջոցառումներ: Հաշվի առնելով, որ այդ օրվա միջոցառումների հիմնական մասը նախատեսված է անցկացնել մայրաքաղաքի կենտրոնական մասում և այդ պատճառով ավտոմեքենաների երթևեկի համար փակ են լինելու փոքր կենտրոնի որոշ փողոցներ, Տարոն Մարգարյանը, օգտվելով առիթից, հայցել է երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը` պատճառվելիք որոշակի անհարմարությունների համար:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2